HARUT PETROSYAN

Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք
ՈՒրբաթ, 18.07.2025, 12:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 1181
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 21 » Օգտակար Անդրոիդ հավելված հայ ծրագրավորողների կողմից
20:26
Օգտակար Անդրոիդ հավելված հայ ծրագրավորողների կողմից

Ծրագրավորողներ Տիգրան Ազատյանն ու Նարեկ Մամիկոնյանը թողարկել են մի հետաքրքիր ծրագիր, որին ցանկանում եմ այսօր անդրադառնալ: City Informer ծրագիրը Անդրոիդ հավելված է և աշխատում է Անդրոիդ համակարգով աշխատող գրեթե բոլոր սարքերի վրա: Ծրագիրն իրենից ներկայացնում է տեղեկատվական ուղեցույց և թույլ է տալիս կողմնորոշվել աշխարհի ցանկացած երկրում ու հեշտությամբ գտնել դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, բանկերի և այլ հաստատությունների մասին մանրամասն տվյալներ: Ուղեցույցն ունի 10 բաժին և մոտ 90 ենթաբաժին, որտեղ կարելի է գտնել տվյալ քաղաքի վերաբերյալ անհրաժեշտ տվյալները:


Հնարավորություն կա նաև «Կարգավորումներ» բաժնում ավելացնել ցանկացած քաղաք, բնակավայր, փողոց կամ շրջան և ստանալ տվյալ վայրի հաստատությունների ցանկը: Որևէ վայր չընտրելու դեպքում ծրագիրն ավտոմատ որոշում է Ձեր գտնվելու վայրը և ինքնուրույն ցուցադրում է Ձեր գտնվելու վայրին մոտ գտնվող հաստատությունների ցուցակը՝ համապատասխան ինֆորմացիայով:


Ծրագրում կան նաև այլ ֆունկցիաներ, որոնց շնորհիվ հնարավոր է կատարել զանգեր, ուղարկել SMS հաղորդագրություններ ինչպես նաև քարտեզի վրա գծել Ձեր գտնված վայրից դեպի ընտրված օբյեկտ տանող ճանապարհը: City Informer-ի առաջին տարբերակը նախատեսված էր միայն Հայաստանի համար, սակայն վերջերս թողարկված երկրորդ տարբերակը նախատեսված է նաև միջազգային շուկայի համար (անգլերեն և հայերեն ինտերֆեյսներով: Հեղինակները խոստանում են հաջորդ տարբերակներում ավելացնել նոր ֆունկցիաներ: Ծրագիրն ամբողջովին անվճար է և կարող եք ներբեռնել Google Play-ից: Կարող եք նաև գնահատել ծրագիրը Google Play-ում և տարածել հայ ծրագրավորողների աշխատանքի արդյունքը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Դիտումներ: 464 | Ավելացրեց: Harut | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2013  »
Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների պահոց
Կայքի գործընկերները

Copyright MyCorp © 2025 | Անվճար հոսթինգ uCoz