Ամիսներ առաջ Google Maps-ի Անդրոիդի նախատեսված տարբերակներում հայտնվեցին որոշ հասարակական վայրերի հատակագծեր: Այժմ այդ հատակագծերը հնարավոր է դիտել նաև քարտեզների սովորական տարբերակում: Առայժմ հասանելի են Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ քաղաքների մոտ 10.000 հասարակական վայրերի հատակագծեր: Հիմնականում դրանք խանութների, գրադարանների, օդանավակայանների, կայարանների և թանգարանների հատակագծեր են, որոց շնորհիվ հնարավոր է հեշտ կողմնորոշվել ու չկորել մեծ չափսերի հասնող շինություններում: ... Կարդալ շարունակությունը »
Ռուսական Օդնոկլասնիկի կայքըհետ չի մնում առաջատար այլ սոցիալական կայքերից և գործարկում է նոր ֆունկցիա, որը թույլ կտա ուղարկել նամակներ միանգամից մի քանի մարդկանց և ստեղծել խմբակային խոսակցություններ: Ընդհանուր խոսակցության մասնակիցները կարող են փոխել խոսակցության անվանումը (կամ թեման), ինչպես նաև հրավիրել այլ մարդկանց: ... Կարդալ շարունակությունը »
Ինտերնետ կապի գովազդներում հիմնականում արագությունները նշվում են Կբ/վ-ով կամ Մբ/վ-ով, սակայն դա սխալ չափման միավոր է: Կբ/վ չափմանը միավորը ցույց է տալիս մեկ վայրկյանում ընդունվող կամ ուղարկվող կիլոբայթերի քանակը, իսկ Կբիթ/վ՝ կիլոբիթերի քանակը: Օրինակ, եթե օպերատորը խոստանում է տրամադրել 1Մբ/վ արագությամբ ինտերնետ, ապա նա դրա տակ հասկանում է 1Մբիթ/վ, որով հնարավոր է ներբեռնել ֆայլեր 128 կիլոբայթ/վայրկյան արագությամբ, իսկ բաժանորդը հասկանում է 1 Մբ/վ, որով նա մի վայրկյանում կարող է ներբեռնել 1 Մեգաբայթ:
Bloomberg ընկերությունը թողարկել է մի հետաքրքիր ու գեղեցիկ ինտերֆեյսով կայք, որի միջոցով հնարավոր է տեսնել աշխարհի 100 ամենահարուստ մարդկանց ցանկը: Հնարավորություն կա նաև սեղմել այդ մարդկանց նկարների վրա և տեսնել մանրամասն տվյալներ նրանց գործունեության և կենսագրության մասին: Կայքում հնարավորություն կա ֆիլտրել ցուցակը ըստ միլիարդատերերի գործունեության բնագավառների, ազգության, սեռի, տարիքի և այլ չափանիշների: Կարող եք նաև փոխել ժամանակահատվածը և տեսնել ցուցակը տվյալ օրվա դրությամբ: Մի խոսքով այցելեք ու ինքներդ տեսեք:... Կարդալ շարունակությունը »
Բլոգում մի քանի անգամ արդեն անդրադարձել եմ կրեատիվ նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող Ամերիկյան հայտնի Kickstarter կայքում տեղադրված նախագծերին, որոնք որոշակի ֆինանսավորում ստանալուց հետո կյանքի են կոչվում: Այս անգամ նույնպես ցանկանում եմ անդրադառնալ մի հետաքրքիր նախագծի, որը կոչվում է Thermodo: Այն փոքրիկ ջերմաստիճանի սենսոր է, որը միացնելով սմարթֆոնի աուդիո բնիկին ցուցադրում է տվյալ վայրի ջերմաստիճանը:
Շատերն են ինձ հարցնում Օդնոկլասնիկի կայքում ինչ-որ եղանակներով OK-ներ ավելացնելու կամ այլ վճարովի ծառայություններ ակտիվացնելու մասին: Սակայն այդ ամենը անելու համար կա նաև օրինական ճանապարհ: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բլոգի այցելուներից Վահագն Ահարոնյանին այս հարցում ինձ օգնելու համար: Երևի շատերդ արդեն գիտեք, որ ահագին ժամանակ է, ինչ Օդնոկլասնիկի կայքը ձեզ հնարավորություն է տալիս վաստակել միավորներ արդար քրտինքով: Այսինքն դուք խմբագրում եք օդնոկլասնիկի օգտվողների նկարները՝ դրա փոխարեն ստանալով որոշակի միավորներ: Այդ մի
... Կարդալ շարունակությունը »
Youtube վիդեոհոսթինգի կարգավորումներում հայտնվել է մի հետաքրքիր ու օգտակար ֆունկցիա, որը թույլ է տալիս փոփոխել տեսանյութի գործարկման արագությունը և ստանալ Stow Motion էֆեկտ: