Անկապ թվեր ասեք, երբ ինչ-որ մեկը հաշվում է:Թողեք ամանորյա լույսերը մինչև սեպտեմբեր:Պատճենահանող սարքի (քսերոքսի ապարատի) կարգավորումները փոխեք` դարձնելով 200% ավելի փոքր, շատ մուգ և 98 օրինակ:Ձեր շան անունը դրեք «շուն»:Պնդեք, որ Ձեր մեքենայի ապակեմաքրիչները միշտ միացված լինեն` անկախ եղանակից` ասելով, որ այդպես դրանք «միշտ ֆորմի մեջ են»:Մի քանի քայլ հետևեք մարդկանց մաքրող հեղուկ փչելով այն ամենի վրա, ինչին նրանք դիպչում են:Սովորեք ֆաքսի և մոդեմի ձայներ հանել:Մեքենայի ձայներ հանեք, երբ գեր մարդիկ դեպի հետ են շարժվում:Սովորեք Մորզեի այբուբենը և Ձեր ընկերների հարցերին պատասխանեք «տըըըըն… տըն-տըն… տըըըըըըն… տըն» ձայներով:Հեռուստացույցի կարգավորումները փոխեք այնպես, որ մարդիկ կանաչ երևան և պնդեք, որ այդպես Ձեզ դուր է գալիս:Թմբկահարեք բոլոր հնարավոր մակերեսների վրա:Էջերը դակեք մեջտեղից (stapler-ի միջոցով):Վիդեոնյութ պատրաստեք, որ բաղկացած է միայն հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ զգուշացումից:Վեպերի անսպասելի ավարտը գրեք դրանց առաջին էջին:Զարթուցիչը լարեք անկապ ժամերի համար:Փոխեք ալիքները ամեն հաղորդման ավարտից 5 րոպե առաջ:Ձեր բոլոր նախադասությունները սկսեք միևնույն ապուշ արտահայտությամբ, օրինակ` Օ, լա, լա…ՄԻԱՅՆ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ ԳՐԵՔ:մի օգտագործեք ոչ մի կետադրական նշան դա նույնպես նյարդայնացնող էՍրճարաններում հաշիվը փակեք մետաղադրամներով (կոպեկներով):Ուրիշների քարտեզների վրա անկապ տեղերում գրեք X-գանձ:Խաբեք ամենատարրական հարցերում, ինչպես օրինակ ամսաթիվը կամ ժամը:Խոսեք միայն ռոբոտի ձայնով:Երբ մարդիկ կարդում են, կանգնեք նրանց հետևում և ցածրաձայն կարդացողի ձայներ հանեք:Հարցրեք, թե Ձեր զրուցակիցները ինչ սեռի են, հատկապես եթե հարցի պատասխանը ակնհայտ է:Փոխեք Ձեր անունը Աարփինե Աաաայվազյան, որպեսզի բոլորի հեռախոսագրքերում ամենաառաջինը լինեք: Համոզեք, որ դա արտասահմանյան անուն է և պետք է կարդալ բոլոր ա-երը:Ծամեք ուրիշներից վերցված գրիչների պոչերը, բայց չմոռանաք վերադարձնել տիրոջը:Լսեք ձայնագրությունները արագացված տեմպով` պատճառաբանելով, որ Ձեր ուղեղի ունիկալ հնարավորությունները Ձեզ նման առավելություն են տալիս:Դասական համերգների ժամանակ զուգահեռ երգեք, եթե նույնիսկ չգիտեք` ինչ բառեր են հնչում:Մատուցողներից լրացուցիչ աթոռ խնդրեք Ձեր հորինված (գոյություն չունեցող) ընկերոջ համար:Ձեր գործընկերներին առեղծվածային հայացքով նայելով` հարցեր տվեք և ինչ-որ գրառումներ կատարեք նոթատետրում:Միացրեք պրոֆիլակտիկա կամ ոչինչ ցույց չտվող որևէ ալիք և համոզեք բոլորին, որ առեղծվածային պատկերներ և սիմվոլներ եք տեսնում:Սրճարաններում և ռեստորաններում անընդհատ նույն երգը պատվիրեք:Երբեք մի նայեք մարդկանց աչքերին նրանց հետ խոսելիս:Կամ անընդհատ նայեք մարդկանց աչքերին նրանց հետ խոսելիս:Հանդիպումներ նշանակեք սեպտեմբերի 31-ին:Հրավիրեք մեծ քանակությամբ մարդկանց ուրիշների երեկույթներին (քեֆերին):
|