Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 4 Հյուրեր. 4 Անդամներ. 0 |
|
 | |  |
 | Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 28 » Կատարեք ձայնային հարցումներ Google Chrome-ում
18:24 Կատարեք ձայնային հարցումներ Google Chrome-ում |

Այժմ արդեն հնարավոր է անհատական համակարգիչների վրա օգտվել Google-ի թարմացված ձայնային հարցումների ֆունկցիայից, որը թույլ է տալիս հարցեր տալ դիտարկչին և ստանալ սպառիչ պատասխաններ: Այս ֆունկցիան հասանելի է միայն Google Chrome-ի 27-րդ (կամ ավելի բարձր) տարբերակի վրա: Google Chrome-ի վերջին տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից:
Ձայնային հարցումների ֆունկցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բացել Google.com կայքը և սեղմել որոնման դաշտի աջ մասում գտնվող միկրոֆոնի նշանի վրա: Այնուհետև կարող եք տալ տարբեր հարցումներ ու լսել կամ տեսնել դրանց պատասխանները: Օրինակ կարող եք անգլերենով հարցնել ընթացիկ ժամը, եղանակը Երևանում կամ Բարակ Օբամայի տարիքը: Եթե նախկինում չեք օգտվել Անդրոիդ հեռախոսների Google Now ծառայությունից ու ծանոթ չեք հրամաններին, ապա կարող եք այցելել այս կայքը և գտնել հրամանների օրինակներ:Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
|
Դիտումներ: 426 |
Ավելացրեց: Harut
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|  |
 | |  |
|
|