Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 2 Հյուրեր. 2 Անդամներ. 0 |
|
 | |  |
 | Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 26 » Ինչպես խաղալ համակարգչային խաղեր ընկերների հետ ինտերնետի միջոցով
09:57 Ինչպես խաղալ համակարգչային խաղեր ընկերների հետ ինտերնետի միջոցով |

Եթե հոգնել եք խաղալ համակարգչի արհեստական ուղեղի հետ և ցանկանում եք խաղալ իրական մարդկանց հետ, ապա գոյություն ունեն մի քանի ծրագրեր, որոնց միջոցով կարող եք դա անել: Այսօր կխոսենք GameRanger ծրագրի մասին, որը իր մեջ ներառում է բազմաթիվ ֆունկցիաներ: Ծրագրում գրանցվելուց հետո հայտնվում է ցուցակ, որտեղ ցուցադրվում են տվյալ պահին հասանելի խաղերը, որոնց վրա սեղմելով կարող եք սկսել խաղալ:
1. Ներբեռնեք ծրագիրը այստեղից:2. Գրանցվեք և ստեղծեք նոր պրոֆիլ ծրագրի մեջ: Հետո ակտիվացրեք գրանցումը էլեկտրոնային հասցեի միջոցով:3. Ծրագրի մեջ գրեք ձեր տվյալները և մուտք գործեք:
Նկարում նշված թվերի նշանակությունները1. Խաղի անվանումն է2. Այն օգտագործողի անվանումը, ով ստեղծել է սերվեր:3. Խաղի բացատրությունը4. Ping-ի արագությունը5. Քանի հոգի կարող է մտնել խաղի մեջ(ձախ կողմ) և քանի հոգի է տվյալ պահին խաղի սենյակում (աջ կողմ)6. Այս սյունակում կանաչ նշանի հայտնվելու դեպքում չեք կարող մտնել այդ խաղի մետ, քանի որ խաղը ստեղծողը արգելել է այլ օգտագործողներին հետագայում խաղի մեջ մտնելը:7.Կողպեքի դեպքում պետք է գրեք գաղտնաբառ: Գաղտնաբառը դնում է խաղը ստեղծողը, որպեսզի օտար մարդիկ չմտնեն սենյակ:9. Ընկերների ցուցակն է: Կարող եք օգտագործողներին դարձնել ձեզ ընկեր և ցանկացած պահի խոսել նրանց հետ կամ տեսնել ծրագրի մեջ են, թե ոչ:
Եթե ցանկանում եք միանալ այլ մարդկանց կողմից ստեղծված սենյակների, ապա երկու անգամ click արեք այդ սենյակների վրա: Իսկ եթե ցանկանում եք նոր սենյակ ստեղծել, որին կմիանան այլ օգտագործողներ ապա անհարժեշտ է սեղմել Host Game: Հետո ընտրել համակարգչի մեջ առկա այն խաղը, որը կարող եք ծրագրի միջոցով խաղալ, հետո լրացրեք սենյակի մնացած պարամետրերը և սեղմեք OK: Սենյակում խոսելուց հետո բացվում է խաղը, որտեղ պետք է մտնեք տվյալ խաղի ցանցային ռեժիմի բաժինը և սկսեք խաղալ: Ծրագրի միջոցով կարող եք խաղալհետևյալ խաղերը: Ծրագրի միջոցով FIFA11 օնլայն խաղալու համար կարդացեք բլոգի հետևյալ գրառումը:  Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
|
Դիտումներ: 484 |
Ավելացրեց: Harut
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|  |
 | |  |
|
|