Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 7 Հյուրեր. 7 Անդամներ. 0 |
|
 | |  |
 | Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 12 » Ինչպես ստեղծել վեբ ռադիո, վարել այն և տեղադրել ցանկացած կայքում
09:49 Ինչպես ստեղծել վեբ ռադիո, վարել այն և տեղադրել ցանկացած կայքում |
 Այսօր կանդրադառնամ մի թեմայի, որը ընդհանրապես չի քննարկվել հայնեթում ու չնայած կային մարդիկ, ովքեր գիտեին այս ամենի մասին, բայց համառորեն չէին ցանկանում ասել մյուսներին, այդ թվում և ինձ: Դրա համար շնորհակալություն եմ հայտնում նրանց, քանի որ հենց նրանց շնորհիվ երկար "դեգերումներից” հետո ես վերջապես հասկացա, թե ինչպես կարելի է ստեղծել վեբ ռադիո և վարել այն: Նախ մի փոքր վեբ ռադիոյի և նրա հանարավորությունների մասին: Վեբ ռադիոն նման չէ սովորական ռադիոյին, քանի որ վերջինիս դեպքում մեզ անհրաժեշտ է ռադիո ընդունիչ, իսկ վեբ ռադիո լսելու համար` միայն ինտերնետ : Վեբ ռադիո աշխատեցվում է ձեր իսկ համակարգչի միջոցով: Բայց, քանի որ այնուամենայնիվ մենք ցանկանում ենք ռադիո ստեղծել, առաջանում եմ որոշակի դժվարություններ, սակայն որոնց լուծումները այժմ մաքսիմալ հեշտացված և պարզեցված են:  Առաջին խնդիրը կայանում է նրանում, որ մենք չենք կարող այս դեպքում տարբեր հաճախականություններով ալիքներ արձակել, քանի որ ամբողջ ինֆորմացիան պետք է փոխանակվի ինտերնետի միջոցով, իսկ այդ ամենն անելը այդքան էլ հեշտ չէ: Դրա համար ստեղծվել են հատուկ ռադիո սերվերներ, որոնք ընդունում համակարգչից ուղարկված ազդանշանները, փոխարկում դրանք և ցանկության դեպքում այդ ամենը փոխանցում կամ իրենց, կամ այլ կայքերի ձայնարկիչներին: Ճիշտ է, այդպիսի սերվերները հիմնականում վճարովի են, կամ էլ սահմանափակ հնարավորություններ են տալիս, սակայն ես գտել եմ մի սերվեր, որը հնարավորություն է տալիս մինչև 5000 ունկդիր ունենալ, որը իմ կարծիքով ավելի քան բավարար է սկսնակների համար(դրա մասին քիչ հետո): Եվ մինչ գործողություններին անցնելը համառոտ նկարագրեմ, թե ինչպես է աշխատելու մեր ռադիոն: Միայն ավելացնեմ, որ ռադիոն կառավարվելու է ձեր համակարգչից և այն անջատելու դեպքում, ռադիոն նույնպես կանջատվի: Առաջին հերթին Winamp ծրագրի միջոցով դուք միանալու եք ռադիո սերվերին, այնուհետև այդ ծրագրում ցանկացած երգ կամ խոսք ուղարկվելու է սերվեր: Ինֆորմացիան սերվեր ուղարկելուց հետո դուք կարող եք. - Օգտվել սերվերի տված հնարավորություններից, այսինքն ձեր ուկնդիրներին տալ սերվերի կողմից ստեղծված կայքի հասցեն, որտեղ նրանք կարող են հետևել ձեզ:
- Ունկնդիրներին տալ սերվերի կողմից տրամադրված ֆայլը, որը համպատասխան ծրագրով բացելուց դեպքում միանում է սերվերին, այսինքն` ձեզ:
- Օգտագործելով սերվերի կողմից տրամադրված տվյալները, այն միացնել մեկ այլ ձայնարկիչի, որը կարող եք տեղադրել ձեր կայքում:
Ցանկացած կետում նկարագրված միջոցներից օգտվելու համար նախ և առաջ կատարեք հիմնական գործողությունները, այնուհետև ձեր նախընտրած միջոցին համապատասխանողը:
Հիմնական գործողություններ 1. Նախ և առաջ ներբեռնեք այս ծրագրերը և ըստ համարակալման հերթականության տեղադրեք համակարգչի մեջ: 2. Այժմ մեզ ռադիո սերվեր է անհրաժեշտ: Դրա համար այցելեք այս կայք և գրանցվեք:
3. Այնուհետև հաստատեք գրանցվամ ժամանակ գրած ձեր էլ. փոստին եկած նամակը և մուտք գործեք համակարգ:
4. Համակարգ մուտք գործելուց անմիջապես հետո ձեզ կառաջարկվի նոր ռադիո սերվեր ստեղծել: Սեղմեք "HERE” բառի վրա:

5. Դրանից հետո հերթով լրացնում ենք ռադիո սերվերի տվյալները և վերջում սեղմում install - Սերվերի գաղտնաբառը
- Սերվերի կառավարման վահանակի գաղտնաբառը (խորհուրդ կտամ երկուսն էլ նույն գաղտնաբառը գրել, որպեսզի հետագա քայերոմ սխալների հավանականությունը ավելի քիչ լինի)
- Ռադիո էջի վերնագիրը (գրվելու է սերվերի կողմից տրամադրված ռադիո էջում և կարևոր է, եթե օգտվելու եք առաջին միջոցից)
- Ռադիո էջի նկարագրությունը (գտնվելու է սերվերի կողմից տրամադրված ռադիոյի էջի ձախ հատվածում և կարևոր է, եթե օգտվելու եք առաջին միջոցից)
- Ռադիո էջի նկարագրությունը 2 (գտնվելու է սերվերի կողմից տրամադրված ռադիոյի էջի աջ հատվածում և կարևոր է, եթե օգտվելու եք առաջին միջոցից)
- Ռադոյի էջի հասցեն (այս կետը շատ կարևոր է, քանի որ առաջին միջոցից օգտվելու դեպքում դուք ստիպված եք լինելու ձեր ունկնդիրներին տալ այս հասցեն)
6.Այնուհետև սեղմում ենք "PRESS HERE” և ընտրում առաջարկվող սերվերներից որևէ մեկը:

7. Սպասում ենք մոտ 60 վայրկյան սեղմում Radio Details: 8. Այժմ միացնում ենք առաջին կետում ներբեռնած և համակարգչում տեղադրված Winamp ծրագիրը և սեղմում CTRL + P : 9. Ձախ հատվածից ընտրում DSP/Effect բաժինը, այնուհետև բացում SHOUTcast Source DSP v1.9.0պլագինը:
10. Բացված էջում ընտրում ենք Output բաժինը: Այժմ մտնում ենք 7-րդ կետում բացված էջը ու սկսում տվյալները գրանցել Winamp ծրագրում: Մեզ անհրաժեշտ են IP և PORT դաշտերի արժեքները, ինսչպես նաև 5.1 կետում գրած գաղտնաբառը:
11. IP և PORT դաշտերի արժեքները համապատասխանաբար տեղադրում ենք 10-րդ կետում բացվածAdress և Port դաշտերում, իսկ Password դաշտում 5.1 կետում գրած գաղտնաբառը:
12. Այնուհետև մտնում ենք Encoder բաժինը և Encoder Type և Encoder Settings դաշտերի համար համապատասխանաբար ընտրում ենք MP3 Encoder և 128kbps, 44.100kHZ, Stereo:
13. Մտնում ենք 7-րդ կետում բացված էջ և համոզվում ենք, որ սերվերը միացված է (Մինչ ստուգելը էջը թարմացրեք):

Եթե այն անջատվել է (այդպես է լինում, եթե երկար ժամանակ սերվերը չեք օգտագործում), ապա մտեքTurn On/Off և սեղմեք Turn ON 14.Դրանից հետո մտեք Winamp ծրագրում բացված Output բաժինը և սեղմեք Connect: 15. Վերջ, ծրագիրն արդեն միացված է ռադիո սերվերին (միայն հիշեք, որ 10-րդ կետում բացված պատուհանը չպետք է փակել, այլապես ռադոին կանջատվի), այժմ պարզապես անհրաժեշտ է ծրագրի մեջ ավելացնել անhրաժեշտ երգերը: Դրա համար պարզապես սեղմեք Լ և ընտրեք երգերը:
Այսուհետ ամեն անգամ ռադիոն միացնելու համար պետք է կատարել 7-14 կետերը, պարզապես 7-րդ կետի էջը մտնելու համար մուտք գործեք համակարգ ձեր գրանցման օգտանունով և գաղտնաբառով և սեղմեք Stream Details:
Վերը թվարկված քայլերում դուք իմացաք, թե ինչպես ստեղծել ռադիո սերվեր և միանալ դրան: Այժմ անցնենք այն 3 մեթոդներին, որոնոցով կարող են ունկնդիրները լսել ձեզ: Մեթոդ 1 Եթե հիշում եք, սերվերը ստեղծելու ընթացքում դուք գրեցիք կայքի հասցե, որտեղ պետք է տեղակայվի ձեր ռադիո ձայնարկիչը: Դուք պետք է այս հասցեն տաք ձեր ունկնդիրներին, որպեսզի այդ կայքում տեղակայված ձայնարկիչի միջոցով լսեն ձեզ: Եթե չեք հիշում հասցեն, ապա մուտք գործեք համակարգ, մտեք Stream Details և այնտեղից գտեք radio URL-ը: Մեթոդ 2 Նախ և առաջ անհրաժեշտ է ներբեռնել ձեր վեբ ռադիոյին համապատսախանող ֆայլը: Դրա համար մուտք գործեք համակարգ, մտեք Stream Details և այցելեք address to broadcast դաշտին համապատասխանող հասցեով: Այնուհետև բացված էջում սեղմեք Listen և ներբեռնեք listen.plsֆայլը: Այս ֆայլը Winamp ծրագրով բացելու դեպքում ունկնդիրը անմիջապես կմիանա ձեր վեբ ռադիոյին:

Մեթոդ 3 Այս մեթոդը այն մարդկանց համար է, ովքեր կայք ունեն և կարող են այդ կայքում ֆայլեր տեղադրել: Դրա համար գտել եմ մի գեղեցիկ ձայնարկիչ, որից օգտվելու համար պարզապես ներբեռնեք ֆայլերը և հետևեք հրահանգներին :
|
Դիտումներ: 802 |
Ավելացրեց: Harut
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|  |
 | |  |
|
|