Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 2 Հյուրեր. 2 Անդամներ. 0 |
|
 | |  |
 | Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 26 » Ինչպես կարդալ դիտարկչում աստղանիշերով կամ կետերով գրված գաղտնաբառը
09:53 Ինչպես կարդալ դիտարկչում աստղանիշերով կամ կետերով գրված գաղտնաբառը |

Եթե Google Chrome դիտարկչով մտնում եք որևէ կայք և մուտքագրում գաղտնաբառ, ապա դիտարկիչը առաջարկում է պահպանել գաղտնաբառը: Շատ են պատահում դեպքերը, երբ անուշադիր եք լինում և սեղմում եք պահպանման կոճակի վրա: Կան նաև կայքեր, որոնք ունեն լրացուցիչ դաշտ, որը նշելու դեպքում Ձեր գաղտնաբառը հիշվում է (օր. keep me logged in կամ запомнить): Այդ կայքերը մյուս անգամ բացելու դեպքում գաղտնաբառը ցուցադրվում է աստղանիշների կամ կետերի տեսքով: Եթե ցանկանում եք կարդալ, թե ինչ է թաքնված այդ կետերի հետևում, ապա կարող եք անել հետևյալ քայլերը (ներկայացված է Google Chrome դիտարկչի դեպքում):
1. Մկնիկի աջ կոճակով սեղմեք գաղտնաբառի դաշտի վրա և ընտրեք Inspect element
2. Բերված կոդում գտեք password բառը և մկնիկի 2 click արեք դրա վրա:
3. Password բառի փոխարեն գրեք text և սեղմեք Enter: Այս քայլով դուք դիտարկչի գաղտնաբառի դաշտը փոխարինում եք սովորական տեքստային դաշտով:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
|
Դիտումներ: 398 |
Ավելացրեց: Harut
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|  |
 | |  |
|
|