Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 5 Հյուրեր. 5 Անդամներ. 0 |
|
 | |  |
 | Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 26 » Ինչպես հեռակառավարել անհատական համակարգիչը iPad-ի և iPhone-ի միջոցով
09:39 Ինչպես հեռակառավարել անհատական համակարգիչը iPad-ի և iPhone-ի միջոցով |

Երբեմն ստեղծվում են պարագաներ, երբ գտնվում եք հեռու տան համակարգչից և ցանկանում եք աշխատել կամ կարևոր տվյալներ որոնել այդ համակարգչի վրա: Ինֆորմացիոն տեխնոլոգիաները մեր օրերում այնքան են զարգացել, որ անհատական համակարգիչները կարող եք ղեկավարել նաև կիլոմետրերով հեռավորության վրա՝ օգտագործելով այլ համակարգիչներ կամ բջջային հեռախոսներ: Այլ համակարգչի միջոցով մյուս համակարգիչը կառավարելու մասինբլոգում արդեն խոսել եմ, այդ պատճառով այսօր կանդրադառնամ միայն iOS համակարգով աշխատող սարքերի (iPhone, iPad) միջոցով անհատական համակարգիչները հեռակառավարելուն:
Համակարգչի կարգավորումներ
2. Ներբեռնք ծրագիրը և տեղադրեք համակարգչի վրա: 3. Տեղադրելու ընթացքում ընտրեք որևէ գաղտնաբառ: 4. Տեղադրելուց հետո բացեք ծրագիրը:
iPad/iPhone-ի կարգավորումներ:
2.Բացեք ծրագիրը և հեռակառավարեք համակարգիչը:
Կարգավորումներից հետո ցանկացած ժամանակ կարող եք պլանշետի կամ հեռախոսի վրա բացել LogMeIn ծրագիրը ու հեռակառավարել համակարգիչը, եթե իհարկե համակարգիչը միացված է ինտերնետին և LogMeIn ծրագիրը բաց է նաև համակարգչի վրա: Այս մեթոդով կարող եք նաև ղեկավարել համակարգիչը ցանկացած այլ համակարգչի միջոցով: Դրա համար անհրաժեշտ է մի համակարգչի վրա տեղադրել ու կարգավորել ծրագիրը, իսկ մյուս համակարգչով այցելել logmein.com և կատարել մուտք: Այսինքն ցանկացած ինտերնետ դիտարկչով կարող եք կապ հաստատել մյուս համակարգչի հետ:
Վերջում նշեմ, որ ծրագիրը հասանելի է նաև Android համակարգով աշխատող հեռախոսների ու պլանշետների վրա (Android-ի դեպքում ծրագիրը վճարովի է):
 Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
|
Դիտումներ: 450 |
Ավելացրեց: Harut
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|  |
 | |  |
|
|