Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 5 Հյուրեր. 5 Անդամներ. 0 |
|
 | |  |
 | Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 25 » Ինչպե՞ս որոնել հատուկ բառեր ֆայլերի կամ փաստաթղթերի մեջ
20:46 Ինչպե՞ս որոնել հատուկ բառեր ֆայլերի կամ փաստաթղթերի մեջ |
 Windows օպերացիոն համակարգն իր մեջ ներառում է ստանդարտ որոնման ֆունկցիա, սակայն որոշ դեպքերում այդ ֆունկցիան այդքան էլ արդյունավետ չի աշխատում: Օրինակ ֆայլեր որոնելու հարցում այն օգտակար է, սակայն ֆայլերի մեջ բառեր որոնելու դեպքում պատկերը լրիվ այլ է: Նույնիսկ համապատասխան կարգավորումներ անելուց հետո այն իրեն չի արդարացնում: Այդ պատճառով հարկավոր է դիմել կողմնակի ծրագրերի օգնությանը: Այդ ծրագրերից մեկն է FileSeek-ը, որն ունի չափազանց պարզ ու հեշտ ինտերֆեյս: Անհրաժեշտ է ընդամենը նշել ֆայլերը պարունակող թղթապանակը և վերջ:
Որոնում կատարելուց հետո ծրագիրը կցուցադրի որոնվող բառը կամ նախադասությունը պարունակող բոլոր ֆայլերի ցանկը: Որոնման գործընթացը հեշտացնելու նպատակով ծրագիրը ցուցադրում է նաև որոնվող բառը պարունակող տողի համարը: Ծրագիրն ունի նաև մի շարք այլ օգտակար պարամետրեր: Օրինակ հնարավոր է նշել որոնվող ֆայլի չափսը, ստեղծման ամսաթվի միջակայքը, ֆայլի ֆորմատը և այլն: Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
|
Դիտումներ: 508 |
Ավելացրեց: Harut
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|  |
 | |  |
|
|