Խռմփոցը հիմնականում առաջանում է մեջքի վրա պառկած ժամանակ, երբ թուլանում են լեզվակի և կոկորդի մկանները: Խռմփացնողների քիմքի լեզվակը երկարում է, հյուսվածքը հաստանում, քնի մեջ առաջանում է հորանջ, որի պատճառով քնած մարդը ստիպված է մեծ ջանքերով հաղթահարել նեղացած տարածությունը և օդ շնչելուց առաջանում է ծանոթ, տհաճ թրթռոց:
Խռմփացնողների մեծ մասը 30-ից բարձր տարիքի է: Մեծ մասամբ դրանք գեր, կարճ, հաստ պարանոց ունեցողներն են:
Խռմփացնող տղամարդկանց թիվը կանանցից 10 անգամ շատ է: Խռմփոցը բուժելու նպատակով առաջին վիրահատությունը կատարվել է Ճապոնիայում` 1952թ.-ին: Դրանից հետո աշխարհում հազարավոր վիրահատություններ են կատարվել: