Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 4 Հյուրեր. 4 Անդամներ. 0 |
|
 | |  |
 | Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 30 » Այս փոքրիկ ջերմաչափը միանալով սմարթֆոնին ցուցադրում է տվյալ վայրի ջերմաստիճանը
21:37 Այս փոքրիկ ջերմաչափը միանալով սմարթֆոնին ցուցադրում է տվյալ վայրի ջերմաստիճանը |
 Բլոգում մի քանի անգամ արդեն անդրադարձել եմ կրեատիվ նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող Ամերիկյան հայտնի Kickstarter կայքում տեղադրված նախագծերին, որոնք որոշակի ֆինանսավորում ստանալուց հետո կյանքի են կոչվում: Այս անգամ նույնպես ցանկանում եմ անդրադառնալ մի հետաքրքիր նախագծի, որը կոչվում է Thermodo: Այն փոքրիկ ջերմաստիճանի սենսոր է, որը միացնելով սմարթֆոնի աուդիո բնիկին ցուցադրում է տվյալ վայրի ջերմաստիճանը:
Իհարկե այժմ կան եղանակը ցույց տվող բազմաթիվ ծրագրեր, սակայն դրանք տվյալները ստանում են ինտերնետի միջոցով և այդքան էլ ճշգրիտ չեն: Իսկ Thermodo-ն ցանկացած պահի ցուցադրելու է տվյալ վայրի ճշգրիտ ջերմաստիճանը:KickStarter-ում սարքի նախնական գինը սկսվում է $25-ից: Սարքը աշխատում է iOS և Android սարքերի վրա, որոնց վրա անհրաժեշտ է տեղադրել Thermo կամ Haze հավելվածները: Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
|
Դիտումներ: 509 |
Ավելացրեց: Harut
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|  |
 | |  |
|
|