Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
 | |  |
 | Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 21 » Այս ծառայությունը լուսանկարում է մկնիկը շարժողին և ուղարկում էլ. փոստին
17:19 Այս ծառայությունը լուսանկարում է մկնիկը շարժողին և ուղարկում էլ. փոստին |
 Այսօր կանդրադառնանք mouselock օնլայն ծառայությանը: Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ. գտնվելով աշխատանքի վայրում կամ տանը անհրաժեշտություն է առաջանում որոշակի ժամանակով հեռանալ համակարգչի էկրանի մոտից: Եթե Ձեր բացակայության ժամանակ որևէ մեկը շարժում է Ձեր համակարգչի մկնիկը, ապա տվյալ պահին Ձեր էլ. փոստին ստանում եք հաղորդագրություն այն մասին, որ ինչ-որ մեկը շարժել է Ձեր մկնիկը և փորձում է օգտվել Ձեր համակարգչից: Այս ծառայության առաձնահատկությունն այն է, որ Ձեր էլ. փոստին է ուղարկվելու նաև մկնիկ շարժող անձնավորության լուսանկարը: Այսինքն մկնիկը շարժվելու դեպքում ծառայությունը համակարգչի Web camera-ով ավտոմատ լուսանկարում է մկնիկը շարժողին ու ուղարկում լուսանկարը: Ծառայությունից օգտվելը շատ պարզ է: Անհրաժեշտ է մուտք կատարել Ձեր Google հաշվի միջոցով, այնուհետև մկնիկով սեղմել 1-10 թվերից որև մեկի վրա:
Այնուհետև սլաքը դրեք նշված տարածքում ու քլիք արեք: Եթե ցանկանում եք, որ մեյլին ուղարկվի նաև մկնիկ շարժողի լուսանկարը, ապա տվեք համապատասխան թույլատվություն:
Այսքանով ավարտվում են կարգավորումները: Հետագայում մկնիկ շարժողը պարտավոր է կարճ ժամանակահատվածում սեղմել Ձեր կողմից որոշված թվի վրա, հակառակ դեպքում Ձեր էլեկտրոնային փոստի վրա կստանաք համապատասխան տեղեկացումը:
|
Դիտումներ: 396 |
Ավելացրեց: Harut
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|  |
 | |  |
|
|