Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
 | |  |
 | Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 16 » Թողարկեց Google Chrome 32 ինտերնետ դիտարկիչը
16:31 Թողարկեց Google Chrome 32 ինտերնետ դիտարկիչը |

Google ընկերությունը պաշտոնապես թողարկեց Google Chrome դիտարկչի 32-րդ տարբերակը Windows, Mac OS X, Linux, Android և Chrome OS օպերացիոն համակարգերի համար: Առաջին հերթին նշեմ, որ փոխվել է Window 8-ի մետրո ինտերֆեյսի համար նախատեսված Chrome-ի արտաքին դիզայնը և այն նմանեցվել է Chrome OS-ին (մանրամասն կարդացեք այստեղ):
Նոր տարբերակում ավելացել են նաև հատուկ հուշող նշաններ,որոնց միջոցով կարող եք հեշտությամբ գտնել այն պատուհանը, որտեղ միացված է աուդիո, վիդեո կամ օգտագործվում է վեբ տեսախցիկը:
Բացի դրանից, Chrome 32-ում ակտիվացված է վնասակաև ֆայլերի ներբեռնման ավտոմատ արգելափակում: Այսուհետ վնասակար ֆայլեր ներբեռնելու դեպքում կցուցադրվի հատուկ շգուշացում:
Նոր տարբերակում ավելացել է նաև մի նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս ղեկավարել Chrome-ի մնացած օգտատերերին, հետևել նրանց գործողություններին կամ արգելափակել կայքեր: Կարգավորումները կարող եք կատարելchrome.com/manage ինտերֆեյսում:
Google Chrome-ի նոր տարբերակում կատարվել են նաև մի շարք ոչ այդքան ակնհայտ, բայց կարևոր փոփոխություններ, որոնց մասին կարող եք կարդալ այստեղ: Ծրագրի նոր տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից կամ այցելեք ծրագրի About Google Chrome բաժինը և թարմացնեք:
|
Դիտումներ: 364 |
Ավելացրեց: Harut
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|  |
 | |  |
|
|