Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
 | |  |
 | Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 19 » Ավտոմեքենա վարելու եռաչափ սիմուլյատոր Երևանի և այլ քաղաքների քարտեզների վրա
18:19 Ավտոմեքենա վարելու եռաչափ սիմուլյատոր Երևանի և այլ քաղաքների քարտեզների վրա |
Բլոգում մի անգամ արդեն անդրադարձել եմ մի հետաքրքիր խաղի, որն իրենից ներկայացնում էր Google-ի քարտեզների վրա մեքենա վարելու սիմուլյատոր: Այսինքն կարող էիք ընտրել ցանկացած երկիր և մեքենա վարել այդ երկրի տարածքում: Այն ժամանակ խաղի տեսախցիկը տեղադրված էր վերևում և խաղն այդքան էլ իրական չէր թվում: Այժմ այդ սիմուլյատորի ստեղծողները որոշել են զարգացնել այդ նախագիծը և այս անգամ ստեղծել են նույն սիմուլյատորը եռաչափ քարտեզի վրա: Այսինքն այժմ հնարավոր է երթևեկելու ընթացքում տեսնել եռափաչ շենքեր ու փողոցներ: Նույնիսկ կարող եք անցնել կամուրջների վրայով կամ տակով: Քանի որ խաղի հիմքում ընկած են Google-ի քարտեզները, որոնք շատ մեծ տեմպերով թարմացվում ու լավացվում են, ապա կարելի է ենթադրել, որ այս նախագիծը հետագայում կարող է դառնալ գերազանց ավտոսիմուլյատոր: Խաղը կառավարվում է հետևյալ կոճակներով՝
Խաղալու համար սեղմեք այստեղ: Ավտոմեքենան վարելու վայրը փոխելու համար խաղի պատուհանի ներքևի հատվածում գրեք քաղաքի կամ տեղամասի անունը: Խաղալու համար պարտադիր է դիտարկչի վրա ունենալ տեղադրված Google Earth plugin:
|
Դիտումներ: 513 |
Ավելացրեց: Harut
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|  |
 | |  |
|
|